-
12.01.2015|
10:40
Երեկ ժամը 17:30 -ի սահմաններում Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում՝ տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում:
-
11.01.2015|
20:54
Հարձակումները Փարիզում կարող են դառնալ Եվրոպայում ահաբեկչության նոր ալիքի սկիզբ՝ հունվարի 11-ին գրել է գերմանական Bild-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի հետախուզությանը:
-
11.01.2015|
20:52
Գերմանական Hamburger Morgenpost թերթի խմբագրատունը, որը արտատպել է Charlie Hebdo-ի ծաղրանկարները, հարձակման է ենթարկվել:
-
11.01.2015|
11:36
Ահաբեկչական խմբավորումները՝ «Ալ- Քաիդան» և «Իսլամական պետությունը», նոր ահաբեկչություններ են պլանավորում Եվրոպայում՝ տեղեկացրել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտը:
-
09.01.2015|
13:37
Նկարահանման հեղնակը Արշակ Զաքարյանն է։ Ֆեյսբուքյան իր էջում նշում է, որ նկարահանումներից ժամեր անց այս հերոս զինվորները հետ են մղել հակառակորդի դիվերսիոն հարձակումը՝ պատճառելով նրանց առնվազն երեք զոհ։ Մեր կողմից զոհեր և վիրավորներ չկան։
-
09.01.2015|
11:31
Պենտագոնը փակում է ավիաբազան Մեծ Բրիտանիայում և 14 ռազմական բազաներ Եվրոպայում: Բոլոր բազաները կհանձնվեն այն երկրների կառավարություններին, որոնց տարածքում տեղակայված են` ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը այս որոշումն ընդունել է տարեկան 500 միլիոն դոլար խնայելու նպատակով՝ հաղորդել է Reuters-ը:
-
09.01.2015|
11:17
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ղեկավար կազմի և ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 8-ին ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ այցելել է Հանրապետական կենտրոնական հավաքակայան` 2015-ի ձմեռային զորակոչի աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով:
-
08.01.2015|
19:53
Հունվարի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների և առանձին բաժինների պետեր, բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
-
08.01.2015|
14:52
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետից /7 արկ/ և ՌՊԳ-7 /5 արկ/ ու ԳՊ-25 /2 արկ/ տիպի նռնականետներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5500 կրակոց:
-
07.01.2015|
14:21
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 6-ին և լույս 7-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետներից (6 արկ) և ՌՊԳ-7 (11 արկ) տիպի նռնականետներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 6000 կրակոց: